ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր զարգացումներ Շշի Մելոյի հարազատների գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի hունվարի 29-ին Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: ArmLur.am-ին հայտնի դարձավ , որ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի հարազատների գործով նախաքննական մարմինը քննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել է դատարան:

Այսպիսով դեռեւս անցած տարի հունվարի 29-ին «Պարտեզ» ռեստորանի մոտ մի խումբ երիտասարդներ վիճել էին, հնչել էին կրակոցներ: Գործով ձերբակալվել էին ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի Շշի Մելոյի որդին , որին ավելի ուշ ազատ արձակեցին: Ձերբակալվածների մեջ էին նաեւ Շշի Մելոյի հարազատները՝ Մովսես Մանուկյանը, Հայկ Մանուկյանը: Այս գործով երկու անձի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որոնցից մեկին հայտնաբերել էին: Իսկ ինչից էր սկսվել կռիվը: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռեւս անհայտ մարդիկ գնացել էին ավտոտեխսպասարկման կենտրոն ավտոմեքենայի անիվը նորոգելու:

Աշխատակիցը տեղում չէր եղել, ինչը դուր չէր եկել այցելուներին: Վերջիններս հրահանգել էին, թե` «թող հիմա գա, ակը փչի»: Եվ ահա այս հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որն էլ վերածվել է փոխհրաձգության, ինչի հետեւանքով եղավ մեկ զոհ: Զարմանալի է, սակայն, փաստը, որ տասնյակից ավելի անձինք էին եղել վիճաբանության կիզակետում, սակայն այսօր մեղադրյալի աթոռին են հայտնվել 7 անձ՝ Մովսես Մանուկյանը, Էմիլ Հարությունյան, Ռոման Հարությունյանը, Հայկ Մանուկյանը, Արթուր Վարդանյանը, Վահրամ Գրիգորյանը, Կարեն Թումանյանը, որոնցից 3-ը կալանքի տակ են , իսկ մյուս 4 անձիք գրավի դիմաց ազատ են արձակվել:

Այս գործը կքննի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանը: Հիշեցնենք, որ այս միջադեպի ամիսներ անց փորձեցին պայթեցնել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի Շշի Մելոյի մեքենան , գործով կան կալանավորված անձիք , որոնք մինչ օրս չեն հայտնում, թե ինչու են փորձել պայթեցնել նախկին պատգամավորի մեքենան եւ արդյոք իրենց պատվեր են տվել: Ինչեւէ ինչ կապ ունեն այս երկու դեպքերը միմյանց հետո ցույց կտա տարվող քննությունը:




Լրահոս