ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեակատարողական ծառայության աշխատակիցները կստանան բարձր աշխատավարձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագիծ, որով Քրեակատարողական ծառայության աշխատողների աշխատավարձը բարձրանալու է 30 տոկոսով։ Նախ Բադասյանը նշեց, որ այս պահի դրությամբ Քրեակատարողական ծառայությունում առկա է 170 թափուր հաստիք, հիմնականում կրտսեր խմբի աշխատողների մասին է խոսքը, որը նախարարի փոխանցմամբ՝ ամենառիսկային աշխատանքն է եւ խոցելի՝ կոռուպցիոն առումով։

«Այժմ կրտսեր աշխատողը ստանում է 150 հազար դրամ աշխատավարձ և կատարում է ամենառիսկային աշխատանքը, իսկ ՔԿՀ պետը՝ 20 տարվա ստաժով, 317 հազար դրամ աշխատավարձ եւ պարգևատրման գումարն էլ 400 հազար է, եւ սա առաջին հայացքից վկայում է բարձր ռիսկերի մասին»,- նշեց Բադասյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց այս որոշումը՝ հատկապես քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առումով։ Նա անդրադարձավ նաեւ Քրեակատարողական հիմնարկներում սննդի նոր կարգին։

«Սա այդ մարդկանց ընտանիքների համար սոցիալական բեռի էական թեթևացում է։ Այսօր մենք ունենք բազմաթիվ թափոււր աշխատատեղեր, եւ պատճառն էլ այն է, որ աշխատավարձերը ցածր են, ռիսկը՝ բարձր, եւ այս որոշումը նշանակում է, որ դե ֆակտո մենք նոր աշխատատեղեր ենք ստեղծում։ Սա իսկապես կարևոր որոշում է»,- հավելեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս