Որ գործի շրջանակներում է հարցաքննվել Արթուր Վանեցյանը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը քիչ առաջ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ երեկ Հատուկ Քննչական կոմիտեում հարցաքննվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: ArmLur.am-ի հետ զրույցում  Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը հաստատեց, որ երեկ կոմիտեում ընթացել է նախկին տնօրենի հարցաքննությունը:

Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ  Վանեցյանը հարցաքննվել է թե՛ գաղտնալսումների գործով, թե՛ ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով։  Հավելենք նաեւ, որ նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով:




Լրահոս