Փոխգնդապետի ծեծի գործով կալանավորվածները կկարողանան տեսակցել իրենց ծնողներին. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականի՝ Հարություն Գրիգորյանի և իր եղբոր՝ Զավեն Գրիգորյանի իրավունքների խախտումները հերթով վերացնելու գործընթացը սկսվեց:

Չնայած քննչական մարմնի ու դատախազության համառ ջանքերին՝ 30.01.2020թ. դատական կարգով վերականգնվեց իրենց ծնողների հետ տեսակցություն ունենալու մեղադրյալների տարրական իրավունքը: Դատարանը եկավ եզրահանգման, որ սահմանափակման աստիճանը՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցման ամբողջական բացառումը, այդ թվում ծնողի հետ հաղորդակցման մասով, համաչափ չէ հետապնդվող նպատակին: Արդյունքում՝ դատարանն այդ մասով բավարարեց մեր բողոքը ու որոշեց պարտավորեցնել վարույթ իրականացնող մարմնին վերացնել մեղադրյալների իրավունքների նշված խախտումը:

Հուսով եմ, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները չեն շարունակի զուտ սիրաշահել տուժող կողմին, կցուցաբերեն սկզբունքայնություն և չեն սպասի, որ Արա Մխիթարյանի առողջական վիճակի հետ որևէ առնչություն չունեցող Զավեն Գրիգորյանի ազատության իրավունքը ևս վերականգնվի դատական կարգով:

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը: Պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:




Լրահոս