Մանվել Գրիգորյանի հիվանդությունները վատթարացել են անմարդկային վերաբերմունքի հետևանքով. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանը պնդում է, որ պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է անմարդկային վերաբերմունքի հետևանքով:

«Մոտ երկու տարի փաստաբանները բարձրաձայնում էին, որ անձի հիվանդությունները՝ կալանքը կրելու հետ կապված, վատթարանում են:

Պետական լիազոր մարմիններն ի՞նչ արեցին, մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինը, դատարանը.ստեղծեցին գերատեսչական հանձնաժողով, որը փաստեց՝ հիվանդությունները կալանքը կրելու ընթացքում վատթարացել են, հիվանդություններն ավելացել են, կյանքին կարող է վտանգ սպառնալ, բայց անձը կարող է կալանքը կրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Բաղդասարյանը:

«Մանվել Գրիգորյանի հիվանդությունները վատթարացել են անմարդկային վերաբերմունքի հետևանքով և եթե սրան ականջալուր չլինի բարձր իշխանությունը, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է վերջինիս վրա»,- հավելեց փաստաբանը։




Լրահոս