Լարսը փակ է, ռուսական կողմում կուտակված է 550 բեռնատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված 550 բեռնատար։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկատվությունը։

Այսօր առավոտյան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան նաև Հայաստանի տարածքում։ ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքը փակ է, դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածը (բուք է), Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Քուչակ-Ապարան, Երևան-Սևան և այլ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ձյուն է տեղում:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Լրահոս