ՀՀ-ում կան փակ ճանապարհներ. Ճամբարակի լեռնանցքի հատվածում արգելափակված է 30 տրանսպորտային միջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ի ժամը 11:30-ի դրությամբ փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները, իսկ դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ, Ամասիա-Աշոցք ավտոճանապարհները:

Գորիսի կողմից առկա են կուտակումներ՝ 8 մարդատար և 50 բեռնատար տրանսպորտային միջոց, Սիսիանի կողմից՝ 84 բեռնատար, 35 մարդատար, 6 ավտոբուս՝ 64 ուղևորով, որից 2-ը՝ երեխա:

Ճամբարակի լեռնանցքի հատվածում արգելափակված է 30 տրանսպորտային միջոց:

Քաղաքացիներին ցուցաբերվում է համապատասխան օգնություն: Իրականացվում է ավտոճանապարհի մաքրման և ձյան հետագա կուտակման կանխարգելիչ միջոցառումներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է դեռևս զերծ մնալ վերը նշված ճանապարհներով երթևեկելուց, ինչպես նաև ճանապարհին արգելափակված բոլոր վարորդներին հետ վերադառնալ և ճանապարհ ընկնել միայն եղանակային պայմանները փոքր-ինչ բարելավվելու դեպքում:




Լրահոս