ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն սոցիալական վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, ոչ մի հեղափոխությամբ չի շտկվի»:Արտաշես Գեղամյան «Իրավունք»Պահո~, ազգի փրկիչը հայտնվել է եւ ավետիս է բերել «Քոչարյան-Սարգսյան հանցավոր զույգ»-ից տուժած ՀՀ քաղաքացիներին: Հեղափոխությունը դարման չէ: Բա ուրիշ ի՞նչ ճանապարհով պետք է շտկվի իրավիճակը, տիզի պես  հասարակությանը կպած թալանչիներից ինչպե՞ս պիտի ազատվեն: Հանգիստ, կուլտուրական մարդկանց բացատրում են, որ հեռանան, թողնեն երկիրը հանգիստ մնա, չեն գնում: Իհարկե, Արտաշես Գեղամյանը, որ երկար տարիներ փորձեց հեղափոխություն իրականացնել, սակայն չստացվեց, հիմա հուսահատություն է քարոզում: Դա բնական է: Բայց վատ է, որ Գեղամյանի տարիների պայքարն ավարտվեց որդուն մաքսային ծառայության ղեկավար նշանակել տալով:




Լրահոս