Ամեն ինչ կախված է միայն ինձնից. Հովհաննես Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Արարատ» – «Արարատ – Արմենիա» (0:3) խաղից հետո Armlur.am-ի հարցերին է պատասխանել «Արարատ – Արմենիայի» ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը.

«Տպավորությունները դրական են, քանի որ առաջին խաղն էր դադարից հետո եւ կարողացանք մեկնարկել հաղթանակով: Իմ կարծիքով շատ լավ խաղ ստացվեց, ուրախ ենք հաղթանակի համար:

Խաղաժամանակ ստանալս կախված է միայն ինձնից: Ընդհանրապես բոլոր ֆուտբոլիստներն էլ, ովքեր արդարացնեն իրենց կստանան հնարավորություն, իսկ ինչքան ժամանակ, ամբողջ խաղը թե 15 րոպե, դա արդեն որոշում է մարզիչը: Իմ կարծիքով, նորեկները ադապտացման խնդիր չեն ունեցել, բոլորը արդեն հարմարվել են, ամեն ինչ նորմալ է, ջերմ ընդունելություն է եղել»,- ասել է Հովհաննես Հարությունյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս