ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսչական մարմնի ղեկավարը պարգևատրում է իր «ընտրյալներին». աշխատողներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատողները դարձյալ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պատճառը տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի գործելաոճն է: Տեսչական մարմնի աշխատողները Ավետիսյանի հարցով դիմել են ոչ միայն վարչապետի աշխատակազմ, այլեւտեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին եւ Պետական վերահսկողական ծառայությանը,սակայն անպտուղ:

Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարը ոչինչ չի ձեռնարկում, իսկ ՊՎԾ ղեկավար Արգիշտի Քյարամյանը ուսումնասիրությունն արել է, բայց լռում է: Ենթադրվում է, որ Ավետիսյանի հարցով ստուգումները պետական մարմնի կողմից «քնեցվել են»:

Մի կառույցի աշխատանք, կարելի է ասել, անարդյունավետ է. մարմնի մի շարք աշխատողներ արդեն երեք ամիս է՝ բարձրաձայնում են, ահազանգում, որ իրենց աշխատավայրում անառողջ մթնոլորտ է: Աշխատողները տեւական ժամանակ է՝ փորձում են գործադիրի ուշադրությունը հրավիրել իրենց բարձրացրած խնդիրներին: Այս կառույցում խռովություններ են, բայց տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն այդպես էլ փորձ չի անում հանդիպել դժգոհող աշխատողների հետ: Աշխատողների պատմելով՝ տեսչական մարմնի ղեկավարը պարգեւատրում է իր ընտրյալներն:




Լրահոս