Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. ծնողները 7 ամսական երեխային հայտնաբերել են մահացած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 9-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մելիք գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ օրորոցի մեջ հայտնաբերել են երեխայի դի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Կարապետյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Հովիկ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են,որ մահացածը 7 ամսական Աննա Կ-ն էր, ում ծնողները իրավապահներին հայտնել են, որ ժամը 07։30-ի սահմաններում օրորոցի մեջ երեխային հայտնաբերել են մահացած վիճակում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։




Լրահոս