
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 18-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Կարմրավան գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են (մոտ 50 հատ) արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա, 47 ուղևորի տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ, իսկ 6 ուղևորի՝ Գյումրի քաղաք: