
Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի COVID-19 կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Այս մասին հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը ի սկզբանե մեկուսացած է եղել այն բանից հետո, երբ թիմի պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ հայտնաբերվել էր հիվանդությունը: Արգենտինացին իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ Ռուգանիից ու Դիբալայից զատ «Յուվենտուսում» կորոնավիրուսով վարակված է նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Բլեյզ Մատյուիդին: Էդմոն Մարտիրոսյան