Կրիշտիանու Ռոնալդուն կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կորոնավիրուսի թեստ է հանդձնել: A Bola-ն տեղեկացնում է, որ պորտուգալացու թեստի արդյունքը բացասական է եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոնալդուի հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը կրկին բացասական էր: «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիրը այժմ ընտանիքի հետ մեկուսացած է հարազատ Մադեյրայում:
Ռոնադլուի ակումբակիցներից COVID-19 կորոնավիրուսով են վարակվել իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին, ֆրանսիացի կիսապաշտպան Բլեյզ Մատյուիդին եւ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս