Ռոնալդուն այստեղ մեծ նվաճումների է հասել, ցանկանում եմ կրկնել նրա ճանապարհը. Բրունու Ֆերնանդեշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը հայտարարել է, որ հույս ունի մեծ հաջողությունների հասնել անգլիական ակումբի կազմում։

«Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լուիշ Նանին այստեղ մեծ հաջողությունների են հասել ու լուրջ տիտղոսներ նվաճել: Ես նույնպես ցանկանում եմ հասնել մեծ նվաճումների:Նանին, ում հետ ես խաղացել եմ «Սպորտինգի» կազմում, միշտ լավն է ասել «Մանչեատեր Յունայթեդի» մասին:Այն փաստը, որ Ռոնալդուն միշտ լավ է արտահայտվել իմ տրանաֆերի մասին ինձ հպարտանալու առիթ է տալիս. հրաշալի է, երբ նման ֆուտբոլիստը բարձր է գնահատում ինձ»,- ասել է Ֆերնանդեշը Canal 11-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեստեր Յունայթեդում» կարողացել է 3 անգամ տիրանալ Ագլիայի Պրեմիեր լիգայի գավաթին: Պորտուգալցու հետ միասին «Կարմիր Սատանաները» կարողացել են նաեւ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս