Մնացեք տանը. օգնենք բուժաշխատողներին փրկել մարդկային կյանքեր. Կրիշտիանու Ռոնալդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կրկին անդրադարձել է COVID-19 կորոնավիրուսին.

«Այս դժվարին պահին եկեք շնորհակալ լինենք այն ամենին, որոնք իրոք կարեւոր են` մեր առողջությանը, մեր ընտանիքին ու մեր մտերիմներին: Մնացեք տանը. օգնեք բուժաշխատողներին փրկել մարդկային կյանքեր»,- գրել է Կրիշտիանու Ռոնալդուն իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ պորտուգալացին դեռեւս իր ընտանիքի հետ մեկուսացած է Մադեյրայում:
Ռոնալդուի ակումբակիցներից 3-ը` Դանիելե Ռուգանին, Բլեյզ Մատյուիդին եւ Պաուլո Դիբալան վարակված են կորոնավիրուսով:

Հիշեցնենք նաեւ, որ Պորտուգալիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասնում է 6,408-ի, որոնցից մահացել են 140-ը, իսկ բուժվել`43-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս