ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում խորհրդարանի արտահերթ նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում խորհրդարանի արտահերթ նիստին։ Խմբակցությունները չէին մասնակցում նաև մարտի 31–ին, ժամը 17:00–ին հրավիրված արտահերթ նիստին։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ իրենք ուշ են տեղեկացվել նիստի հրավիրման մասին։

Արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։

Օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 31–ին, 69 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։




Լրահոս