ՖՈՏՈ․ Շարունակվում են վարակազերծման աշխատանքները հանրապետության ողջ տարածքում. ընդհանուր թվով 1899 հանրային վայրերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻ նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում շարունակվում են իրականացվել վարակազերծման
գործողություններ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում:
Փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտի 28-ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում
սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության ինը մարզերի 30
քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 1899 հանրային վայրերում՝ հանրային փոխադրամիջոցների
կանգառներում, բնակելի շենքերի շքամուտքերի և աստիճանավանդակների, վերելակների և բանկոմատների, ինչպես
նաև գազալցակայանի սպասասրահներում:
ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը
վարակազերծման աշխատանքներ է իրականացրել Բագրատաշենի մաքսային անցակետում և Այրում համայնքի
Պտղավան բնակավայրի վարչական տարածքում: Վարակազերծվել են տարածքում կուտակված մոտ 200 բեռնատար
ավտոմեքենաները և նրանց վարորդների հավաքատեղիները:

Համաճարակային իրադրությամբ պայմանավորված մարզային փրկարարական վարչությունների ենթակա
ստորաբաժանումներում ևս իրականացվում են վարակազերծման աշխատանքներ:
Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ստորաբաժանումների շենք շինությունները, բակերն ու բոլոր տեսակի
տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:

 




Լրահոս