Մարգարյան փողոցի բնակարաններից մեկի բնակիչը մահացել է. նկատել են պատուհանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 14:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մարգարյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մահացել է (պատուհանից են նկատել). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով. ներսում հայտնաբերվել է Ղուկաս Լ.-ի (ծնված 1932 թ.) դին:




Լրահոս