Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի եւ նրա ընկերուհու՝ Օրիանա Սաբատանիի մոտ կրկին կորոնավիրուս է ախտորոշվել։ Նրանց մոտ օրեր առաջ վարակի թեստերի պատասխանը բացասական է եղել, սակայն նոր թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել։
Դիբալան եւ իր ընկերուհին կրկին ստիպված են ինքնամեկուսանալ։ Ստեղծված իրավիճակի մասին խոսել է արգենտիացի ֆուտբոլիստի ընկերուհին։
«Մենք առաջին թեստը հանձնեցինք մարտի 21-ին, որը դրական արդյունք ցույց տվեց։ Երեք օր առաջ կրկին հետազոտություններ անցանք, որոնք բացասական էին, սակայն երրորդ թեստը կրկին դրական էր։ Չեմ հասկանում, թե ինչպես է դա աշխատում եւ որն է պատճառը, որ անալիզները սկզբում այլ բան են ցույց տալիս, իսկ հետո մեկ այլ բան»,-Օրիանայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Դիբալայի ակումբակիցներից COVID-19-ով են վարակվել նաեւ իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին եւ ֆրանսիացի կիսպաշտպան Բլեյզ Մատյուիդին։ Սաբատանին կարծում է, որ իրենք վարակվել են հենց Դանիելե Ռուգանիից։
Էդմոն Մարտիրոսյան