Բոլոր համերգները ստոպ ենք տվել․ Մգեր Արմենիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տանից միայն ես եմ դուրս գալիս, այն էլ միայն գնումներ կատարելու նպատակով։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ Մգեր Արմենիան՝ անդրադառնալով երկրում հայտարարված արտակարգ դրությանը և տանը մեկուսանալուն։

«Սպասողական վիճակ է, որպեսզի շուտ ավարտվի այս կարանտինը և ժողովուրդը վերադառնա իրբբնականոն կյանքին։ Այն , ինչ կատարվում է այսօր, շատ վատ է, ուղղակի կաշմառ»,-նշեց նա։

Մգեր Արմենիայի գնահատմամբ՝ կառավարությունը համաճարակը կանխարգելելու համար շատ ակտիվ քայլեր է ձեռնարկում։

«Կառավարությունն այսօր ամեն ինչ անում է, որպեսզի թեթև անցնի այս իրավիճակը բոլորիս կյանքում»,-ըմդգծեց նա։

Անդրադառնալով նաև ստեղծագործական կյանքին, երգիչը հայտնեց, որ ստիպված է եղել արդեն իսկ պլանավորված համերգներ հետաձգել։

«Արդեն պլանավորված համերգները ստոպ ենք տվել, ցավոք, չգիտենք,թե այս ամենն ինչքան է տևելու։ Հուսվ ենք՝ ամեն ինչ լավ կլինի, թող Աստված պահպան լինի մեր հայ ժողովուրդին»,-ավելացրեց նա։

Լիդա Եղիազարյան




Լրահոս