Լեւոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում։

«Լևոն Ազիզյանը ծնվել է 1983 թվականին։ 2009 թվականին ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետը՝ ասպիրանտի գիտական աստիճանով։ Գերազանցությամբ է ավարտել նաև ԵՊՀ նույն ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։

Տեխնիկական գիտությունների թեկնածու է: 2017 թվականի հունվարի 9-ից ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ է,

2012-2016թթ. ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի կենտրոնի պետն է, 2010թ. առ այսօր հիդրոօդերևութաբանության ոլորտին առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի անդամ է:

2009-2011թթ. ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալն է:

2006-2011թթ. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, Հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետն է:

2016թ. առ այսօր «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի Հայաստանի ազգային իրականացման ռազմավարական խորհրդի անդամ է, 2013թ․ առ այսօր ՀՕԿ-ի «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» (BSMEFFG) ծրագրի ազգային համակարգողն է»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։




Լրահոս