
Ծանր քաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը մեկնաբանել է բռնցքամարտի լեգենդների ֆենտեզի մրցաշարի արդյունքները, որտեղ հաղթող է ճանաչվել Թայսոնը` եզրափակչում միավորների տարբերությամբ հաղթելով Մոհամեդ Ալիին:
«Ես գիտեմ, որ սա վիրտուալ խաղ է։
Իրական կյանքում ես չէի կարողանա հաղթող ճանաչվել: Մոհամեդ Ալին պատմության լավագույն բռնցքամարտիկն է»,-ասել է Թայսոնը ։
Հիշեցնենք, որ աշխարհի նախկին չեմպիոն Մոհամեդ Ալին մահացել է 2016 թվականին ` Պարկինսոնի հիվանդությունից:
Էդմոն Մարտիրոսյան