Ապրիլի 18-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 17 շենքի շքամուտքում այրվում է գազի հաշվիչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:55-ին, մարվել՝ 20:59: Այրվել է մեկ գազի հաշվիչ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը բնակիչներից մեկը (Խաչատուր Գ., ծնված 1993 թ.) իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ, ինչի արդյունքում ծխահարվել է. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: