Օգնություն է տրամադրվել Հալեպի միայնակ տարեցներին ու մանկատան սաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի ապրիլի 20-ին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով, Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության, Սիրիայի օգնության խաչի և Հայ ծերանոցի ղեկավար կազմի հետ համագործակցությամբ և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի օժանդակությամբ, Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը այցելեց մանկատան սաներին և միայնակ տարեցներին՝ փոխանցելու ստացված սննդային նվիրատվությունները և այլ անհրաժեշտ պարագաններ: Այդ մասին տեղեկացնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«Մարդասիրական խմբի ղեկավարությունը հնարավորության սահմաններում շարունակելու է օգնել ծերերին և մանուկներին սննդի եւ կենցաղային այլ խնդիրների բարելավման համար: Մանկատան աշխատակիցներն ու երեխաները և Հայ ծերանոցի ղեկավարն իրենց շնորհակալությունը հայտնեցին նվիրատուներին և ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչներին՝ մշտական աջակցության համար»,- նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս