Խուզարկություններ քաղաքապետների և նրանց հարազատների բնակարաններում. ինչ է կատարվում Կապանում և Քաջարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ Կապանում եւ Քաջարանում երեկ գիշերը ոստիկանությունը խուզարկություններ  Է իրականացրել վերոնշյալ քաղաքների մոտ 15 բնկարաններում : Մեր աղբյուների փոխանցմամբ՝ խուզարկված բնակարանների թվում են քաղաքապետների եւ նրանց հարազատների բնակարանները :

Armlur.am -ը դիմեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից հայտնեցին.

«Կապան, Քաջարան , Տաթև համայնքներում , կոնկրետ քրեական գործի շրջանակներում իրականցվել են մի շարք խուզարկություններ»:




Լրահոս