Հրազդանում քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ի (ծնված 1945 թ.) ջրափրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների կողմից Հրազդան գետում եւ մոտակայքում իրականացված որոնողական աշխատանքներն անարդյունք են անցել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Մայիսի 5-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Հրազդան գետում եւ մոտակայքում որոնողական աշխատանքներ իրականացնելու:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ժամը 08:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) երկու օր առաջ դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:

Որոնողական աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական եւ հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ եւ օպերատիվ խումբը:

Ջրափրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում եւ մոտակայքում (մոտ 9 կմ) իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 17:00-ին դադարեցվել են անարդյունք»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս