Մայիսի 6-ին, ժամը 16:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շամբ գյուղի ջրամբարին հարակից տարածքում բարձրությունից քաղաքացի է ընկել և մահացել. դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արայիկ Ս.-ն (ծնված 1970 թ.) ընկել է Շամբ գյուղի «Ղուդիս ձոր» կոչվող տարածքի ժայռից (մոտ 7-8 մետր):
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: