2020 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դիտաշտարակից շարժ և ներնետվող առարկա
է նկատել հիմնարկի տեղամասերից մեկի քողարկող պատի դրսի հատվածում: Վերջինիս արագ արձագանքման և
հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում վերոնշյալ տեղամասի ներսի և
դրսի հատվածներում հայտնաբերվել են պոլիէթիլենային մեկական տարաներ:
Զննությամբ տարաներում հայտնաբերվել են քողարկված 6 բջջային հեռախոս, ականջակալ, բաժանորդային քարտեր,
USB և լիցքավորման լարեր:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: