ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ՊԲ հրամանատարը հայտնվել Առաքել Մովսիսյանի որդու միջադեպի վայրում. փաստաբանը բացառիկ մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու կալանքից ազատելու հարցի քննությունը: Սակայն դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը որպես մեղադրյալ ներգրավված է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործում։ Դեռեւս ապրիլին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ հենց նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

ArmLur.am-ը զրուցել է Առաքել Մովսիսյանի որդու փաստաբան Գոռ Գևորգյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս