Ապրիլին, մարտի համեմատ, 35.4 տոկոսով ավել հարկային եկամուտներ և պետական տուրք է մուտքագրվել բյուջե․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 20-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 542.8 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. առաջին կիսամյակի հաստատված ցուցանիշի 70.5 տոկոսը։ Իսկ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս են 0.7 տոկոսով կամ շուրջ 3.8 մլրդ դրամով, սակայն 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին գերազանցում են 35.8 տոկոսով կամ 143.1 մլրդ դրամով։

Իսկ, ահա, ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 500.7 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. առաջին կիսամյակի հաստատված ցուցանիշի 65.0 տոկոսը: Իսկ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 4.8 տոկոսով կամ 23.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 33.0 տոկոսով կամ 124.1 մլրդ դրամով։ 2020թ.ի ապրիլին, մարտի համեմատ, 35.4 տոկոսով ավել հարկային եկամուտներ եւ պետական տուրք է մուտքագրվել բյուջե, այդ թվում՝ ավելացել է ինչպես եկամտային հարկը՝ 9,9%, այնպես էլ ակցիզային հարկը` 75.2%, շրջանառության հարկը, արտոնագրային հարկը, բնապահպանական հարկը եւ բնօգտագործման վճարը ու սոցիալական վճարները։ Նվազում է նկատվել միայն ԱԱՀ-ի եւ մաքսատուրքերի գծով, ինչն էլ պայմանավորված է առեւտրային գործառնությունների սահմանափակումներով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս