Որքան գումար կհատկացնի կառավարությունը արտգործնախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կառավարությունը գումար կհատկացնի՝ 13 մլն 245 հազար դրամի չափով: Պարզվում է՝ այս տարվա 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 214 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել:

Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (53 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (161 գործ), կողմից տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Ս. Հ. 




Լրահոս