Հանրային ծառայողների համար շենք է կառուցվում, կանխավճարը՝ 10 տոկոս. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երեւանի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների եւ ավտոկայանատեղիների վաճառքի կարգը: Կառավարության նիստում նշվեց, որ համալիրի թվով 619 բնակարաններից սույն որոշմամբ սահմանված կարգով վաճառքի ենթակա են թվով 345 բնակարան, որոնք այս որոշման մեջ նշված շահառուներին են կհանձնվեն 2 փուլով. մինչեւ 2023 թվականի ապրիլի 1-ը՝ թվով 200 եւ մինչեւ 2023 թվականի օգոստոսի 1-ը՝ թվով 145 բնակարան: Բացի այդ, շենքային համալիրի բնակարանների եւ ավտոկայանատեղիների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ անունից կազմակերպելու եւ ղեկավարելու է Քաղաքաշինության կոմիտեն:

Նախագծից տեղեկանում ենք, որ  345 բնակարաններից չբաշխված բնակարանների վերաբերյալ Կոմիտեի կողմից գրավոր տեղեկատվություն ստանալուց հետո Կառուցապատողն իրավունք ունի ինքնուրույն, իր հայեցողությամբ, առանց պետության կամ որեւէ այլ անձի նախնական համաձայնության օտարել այդ չբաշխված բնակարանները։

Հավելենք, որ բնարականների մեկ քմ-ի արժեքը ներքին հարդարմամբ 345 հազար դրամ է, իսկ առանց ներիքն հարդարման՝ 310 հազար դրամ: Ավտոկայանատեղիի արժեքը 2,5 մլն դրամ է կազմելու, կանխավճարը 10 տոկոս է, իսկ վարկի մարման ժամկետը մինչեւ 20 տարի է: Վարկի տոկոսադրույքը 10 տոկոս է կազմում, բնակարաններն ու ավտոկայանատեղիները բաշխվելու են վիճակահանությամբ, իսկ ավտոկայանատեղիների ձեռքբերումը կամավոր է: Ավելին, շինարարությունը սկսվելու է մոտ օրերս:

Կառավարության նիստում այս նախագծի մասին խոսեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, որը հայտնեց, որ այս ծրագրի մասով պետությունը որեւէ ֆինանսական պարտավորություն չունի. «Պետության դերն առավելապես կազմակերպչական եւ վերահսկողական է լինելու: Պետության մասնակցության բաղադրիչը երաշխավորված պահանջարկի ապահովումն է եւ եկամտահարկի վերադարձն է որպես նորակառույց բնակարանի ձեռքբերում: Ծրագրի շահառուները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց աշխատավայրը գտնվում է Երեւանում: Շահառու լինելուն կարող են հավակներ նաեւ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցները, այլ երկրներում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք:

 




Լրահոս