«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ իշխանությունները պահանջ են դրել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմում գրի եւ հեռանա համակարգից: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն է, որ Վարդազարյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Ու դա է պատճառը, որ իշխանությունները չեն ընդունում Վարդազարյանին, ու հստակ է, որ նա եւս պետք է առաջիկայում հրաժեշտ տա:
Այսօր ArmLur.am-ը զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում իր անձի շուրջ: Բացի այդ, այսօր առավոտյան Ռուբեն Վարդազարյանը նաև հայտարարություն էր տարածել՝ ասելով, թե գործում և գործելու է բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, դատական իշխանության կողմից իր վրա դրված մեծ պատասխանատվության ներքո:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան