ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանը, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը հավաքել էին հավասար միավորներ, ինչի պատճառով, ըստ նախապես հաստատված կարգի, այսօր անցկացվել է քվեարկության երկրորդ փուլը:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանն առցանց եղանակով ԵՊՀ գիտխորհրդի անդամներին տեղեկացրել է, որ քվեարկության երկրորդ փուլին մասնակցել է 82 անդամ, անվավեր են ճանաչվել 1 քվեաթերթիկ:
Ըստ քվեարկության արդյունքների՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամ է ընտրվել Սարգիս Քելյանը:
Այսօրվա իրադարձության լուսանկարների և տեսանյութի բացակայությունը պայմանավորված է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի հրամանով:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին հայտնի է դարձել ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի 7 անդամների անունները.
1. Կառլեն Խաչատրյան
2. Վարդան Ոսկանյան
3. Արսեն Հախումյան
4. Միքայել Մալխասյան
5. Մենուա Սողոմոնյան
6. Նարինե Խաչատրյան
7.Անահիտ Չուբարյան