ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լավ լուրեր է հայտնել։ Նա մասնավորապես գրել է.
«Լավ լուր – 1
Վաղվանից Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում կնշանակվի մեր օրերի լավագույն արվեստագետներից Վահան Բադալյանը:
Լևոն Իգիթյանն ազատվել է այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն:
Մանրամասները՝ վաղը»:
«Լավ լուր -2
Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը:
Արման Ծատուրյանը լքում է պաշտոնը, լրացել է նրա պայմանագրի ժամկետը:
Մանրամասները` վաղը»- գրել է նախարարը։