Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

ԱԺ լրատվական ծառայությունը հայտնում է, որ կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները, ընդգծել ՀՀ-ՌԴ միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը:

Հանդիպումն ընթացել է երկկողմ վստահության մթնոլորտում:




Լրահոս