Իհարկե քննարկվելիք հարց է, դա պետք է ուսումնասիրել: Դուք գիտեք, երբ ցանկացած դիմում մուտքագրվում է Սահմանադրական դատարան, մենք առաջին հերթին նայում ենք՝ այն համապատասխանո՞ւմ է օրենքով ներկայացվող պահանջներին, թե՝ ոչ: Այսօր լրագրողների հետ զրույցում ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանն այսպես արձագանքեց ընդդիմադիր ուժերի կողմից ՍԴ դիմելու կամ չդիմելու հարցին:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք շահերի բախում կլիներ, եթե ԱԺ-ն ամեն դեպքում որոշեր նախագիծն ուղարկեր ՍԴ, դատավորն ասաց, որ «եթե»-ներով հարցերին չի պատասխանում. «Համենայն դեպս, ամբողջ աշխարհում ընդունված է, որ ՍԴ-ները քննության են առնում ցանկացած հարց: Մեր ՍԴ-ն էլ նախկինում քննության է առել ՍԴ-ի մասին օրենքի դրույթների սահմանադրականության հարց»:
Մանրամասները՝ տեսանյութում