Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ստորագրել է hրամանագիր, համաձայն որի՝ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Սևակ Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: