Բրոկոլիի օգտակար հատկությունները ու պատրաստման ճիշտ եղանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրոկոլին համարվում է օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքներից մեկը, քանի որ նրանում առկա նյութերն օգնում են կանխել քաղցկեղային հիվանդությունները ու շատ օգտակար են սրտի համար: Սակայն բրոկոլիի ողջ օգտակարությունը օրգանիզմին փոխանցելու համար պետք է նաև այն ճիշտ պատրաստել։

Շատերը բրոկոլիի ցողունը և մանր տերևները դեն են նետում, այնինչ, պարզվում է, որ հենց դրանք են բույսի ամենաօգտակար և բուժիչ հատկությունները պարունակող մասերը: Բրոկոլին խորհուրդ չի տրվում եփել եռացող ջրի մեջ, քանի որ այս դեպքում բույսը կորցնում է իր բուժիչ հատկությունները․ նախընտրելի է այն թեթև շոգեխաշել։

Բրոկոլին քիչ կալորիականություն ունի` 100 գրամում ընդամենը 30 կկալ, այնպես որ այն չի հանգեցնում գիրացմանը և հակառակը, կարող եք անգամ դիետաներում ընդգրկել այն՝ արդյունավետ ու առողջ նիհարելու համար։
Պայքարում է շաքարախտի և քաղցկեղի առաջացման դեմ․ պարունակում է սուլֆորապան, ինչն օգնում է օրգանիզմին պաշտպանել անոթներն ու կանխում անոթային հիվանդությունների առաջացումը:
Պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոտարրեր` կարոտին, քրոմ, վիտամին C, երկաթ, յոդ և այլ օգտակար նյութեր:
Ըստ որոշ հետազոտողների, բրոկոլին օգնում է ցելյուլիտի դեմ պայքարում։ Այնպես որ, եթե ուզում եք գեղեցիկ կազմվածք ունենալ, ապա քաղցրեղենը, կարտոֆիլը և այլ գիրացնող սնունդը փոխարինեք բրոկոլիով:




Լրահոս