Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչի մրցավարական կազմը հայտնի է:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հուլիսի 10-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա VBET Հայաստանի գավաթի 2019/2020 խաղարկության եզրափակիչը: Միմյանց դեմ առաջին անգամ կմրցեն «Նոա» և «Արարատ-Արմենիա» ակումբները։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը։ Չորրորդ պաշտոնյան Շահեն Աղայանն է, հանդիպման պատվիրակը՝ Միքայել Հասրաթյանը։