Շիրակի մարզում կորոնավիրուսի 48 նոր դեպք է հաստատվել, ինքնամեկուսացված է 967 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 68 մարդ է բուժում ստանում: Հուլիսի 12-ին մարզում հաստատվել է 48 նոր դեպք։

Այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 967 քաղաքացի: Նրանցից 274-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով: Վերջիններիս հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 356 բնակիչ։ 45 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 25 դեպք։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5836 նմուշառում:

Մայիսի 12-ից հուլիսի 12-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4482 նմուշառման հետազոտություն: Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը:




Լրահոս