ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի․ Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել մեր սահմանների ուղղությամբ, հակառակ պարագայում՝ հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Քիչ առաջ վերադարձա Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ և Մատաղիս համայնքներից: Հանդիպել եմ բնակչության հետ, լսել հուզող խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ:

Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել եմ նաև առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, զրուցել սահմանապահ զինծառայողների հետ:

Վստահեցնում եմ, որ հայոց սահմաններն ամուր են և անառիկ: Միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել մեր սահմանների ուղղությամբ, հակառակ պարագայում՝ հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս