ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը:
Վերջինս հիշեցրել է, որ հուլիսի 13-ին ՌԴ-ի և Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցների ժամանակ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությամբ կողմերին կոչ է արվել դադարեցնել հակամարտությունը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները իրավիճակի հետագա սրումը կանխելու և բանակցությունները հնարավորինս շուտ վերականգնելու համար։
«Կարող եմ ասել, որ ՌԴ ԱԳ նախարարությունը, պաշտպանության նախարարությունն աշխատում են ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու և այն կարգավորելու նպատակով»,- հավելել է դիվանագետը: