ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անակնկալ էր. «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անակնկալ էր, որովհետև ես առաջադրող սուբյեկտ չեմ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպես արձագանքեց ՍԴ դատավորի թեկնածու Վարդան Ավետիսյանի առաջադրմանը վերաբերող հարցին:

«Առաջադրող սուբյեկտը կառավարությունն է, որից էլ տեղեկացել եմ ՍԴ դատավորի թեկնածուի մասին։ Թեկնածուի մասին գնահատականներ չեմ տա։ Նա իմ դասախոսն է եղել, շատ լավ մասնագետ է։ Մնացածը Աժ պատգամավորների քվեարկության արդյունքում կպարզվի»,-նշեց նա:

Գաբրիելյանը նշեց, որ առաջիկա օրերին «Իմ քայլը» և մյուս ուժերը թեկնածուի հետ հանդիպում կունենան։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էին Գագիկ Ջհանգիրյանի, Արտակ Զեյնալյանի և Կարեն Անդրեասյանի անունները։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս