ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Հոսպիտալում բուժում են ստանում տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած 11 զինծառայող։
«Բոլոր տղաների առողջական վիճակն արդեն լավ է, և ծանր դեպքեր չունենք։ Տղաներից մի քանիսն արդեն ամբողջությամբ ապաքինվել են և առաջիկա օրերին դուրս կգրվեն։ Ու ամենակարևորը՝ ոչ միայն տավուշյան մարտերի մասնակից, այլ նաև հոսպիտալում էս պահին բուժում ստացող մեր բոլոր զինծառայողների «դուխը» տեղն է։
Առողջություն մեր զինվորներին ու շնորհակալություն հոսպիտալի բժիշկներին՝ մի շարք բարդ վիրահատություններ պրոֆեսիոնալ կատարելու և տղաներին կյանք վերադարձնելու համար»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը։