Գերմանիայի պատկան մարմիններն անցկացնում են հետաքննություն` ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան միտումնավոր հրկիզողներին բացահայտելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:
«Հուլիսի 23-ի կեսգիշերին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենայի հրկիզման հետ կապված` տեղեկացնում ենք, որ ներկայումս ԳԴՀ պատկան մարմիններն իրականացնում են հետաքննություն` միտումնավոր հրկիզում իրականացնողներին բացահայտելու ուղղությամբ»,- հայտնում են դեսպանությունից: