Հուլիսի 31-ին տեղի ունեցավ Դատավորների հերթական ընդհանուր ժողովը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ: Ժողովն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Պարետատան թույլտվությանբ՝ խստորեն պահպանելով Պարետի կողմից սահմանած հակահամաճարակային նորմերն ու կանոնները: Ժողովի նիստի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի և 77-րդ հոդվածի դրույթների համաձայն, Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորեր Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովները:
Թեկնածուների ամփոփիչ ելույթներից և հարցուպատասխաններից հետո, դատավորներն իրականացրեցին քվեարկություն, որի արդյունքների ամփոփմամբ արձանագրվեց՝ Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ 145 ձայնով:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ 97 ձայնով:
Ընտրության արդյունքներով Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել դատավոր չհանդիսացող անդամներ՝ Սյուզաննա Սողոմոնյան ՝ 4 տարով,
Դավիթ Հակոբյան՝ 3 տարով,
դատավոր հանդիսացող անդամներ՝ 1) Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյան,
2) Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյան,
3) Առաջին ատյանի դատարանի դատավորներ
Արման Հովհանիսյան, Հովիկ Շահնազարյան,
Մերի Համբարձումյան, Լիլիթ Կատվալյան:
Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամներ են ընտրվել՝
դատավոր չհանդիսացող անդամներ՝ Աշխեն Ղարսլյան, Անահիտ Մանասյան,
դատավոր հանդիսացող անդամներ՝ 1) Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյան,
2) Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյան,
3) Առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Թորոսյան:
Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ են ընտրվել դատավոր չհանդիսացող անդամներ՝ Գաբրիել Պետրոսյան, Հասմիկ Հարությունյան,
դատավոր հանդիսացող անդամներ՝ 1) ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Համլետ Ասատրյան,
2) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ
Մարգարիտա Հարթենյան և Նորա Կարապետյան,
3) Առաջին ատյանի դատարանի դատավորներ
Արթուր Ստեփանյան և Ջոն Հայրապետյան: