Վանաձորում ապօրինի շինության ապամոնտաժման գործին միջամտել է Լոռու մարզպետը: Ինչպես հայտնում են Լոռու մարզպետարանից, մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, քաղաքում ապօրինի շինությունների վերացման գործում առաջընթաց չտեսնելով, ձեռնարկել է համապատասխան քայլեր:
«Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը, այն տեղափոխելով համայնքապետարանի բակ` այդպիսով «հեշտացնելով» համայնքապետի աշխատանքը:
Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի»,-նշել է մարզպետը:
Անդրեյ Ղուկասանը շնորհակալություն է հայտնել է ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցներին: