ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես կսկսվի ուսումնական տարին. նախարարությունը երեք տարբերակ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարետատան հետ մեկտեղ դեռ քննարկում է, թե ինչպես են սեպտեմբերի 1-ից սկսելու նոր ուսումնական տարին եւ անցկացնելու դասապրոցեսը: Դեռեւս նախորդ շաբաթ նախարարությունը կառավարություն էր ներկայացրել ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար, որն էլ այժմ քննարկվում է պարետատան հետ:

Իսկ որոնք են դրանք.

Առաջին, սակայն միեւնույն ժամանակ նախարարության համար  ամենաանցանկալի տարբերակն ուսումնական տարին հեռավար սկսելն է: Երկրորդ տարբերակը բոլոր դպրոցներում դասերի վերսկսումն է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ երրորդ՝ ամենաարդյունավետ առաջարկը տարբերակված ուսուցմանն անցնելն է՝ հաշվի առնելով, որ կան աշակերտների տարբեր թվով դպրոցներ:

Այս մասին նախորդ շաբաթ խոսել էր նաեւ փոխնախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, թե  այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական պրոցեսի կազմակերպման հարցում խնդիրներ չեն լինի։

Հավելենք, որ ուսումնական հաստատություններում հեռավար կրթության են անցել դեռ մարտից՝ պայմանավորված Հայաստանում կորոնավիրուսի ալիքի բռնկմամբ եւ ուսումնական տարին փակվեց հենց հեռավար կրթության եղանակով: Այժմ, սակայն, նախարարությունը կարծես թե այնքան էլ կողմնակից չէ հեռավար կրթության շարունակությանը եւ աշխատում են նոր սցենարների շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս